ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պարտվեց Կարուանային

Պարտվեց Կարուանային
06.02.2015 | 13:13

Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարում Լևոն Արոնյանը երրորդ տուրում պարտություն է կրել իտալացի Ֆաբիանո Կարուանայից ու գտնվում է աղյուսակի վերջնամասում: Սպիտակ խաղաքարեր ունեցող մրցակցի առաջ մեր գրոսմայստերը զենքերը վայր է դրել քառասուներորդ քայլին: Սա երկու անընդմեջ ոչ-ոքիներից հետո Արոնյանի առաջին պարտությունն էր: Հիշեցնենք, որ մրցաշարը նա սկսել էր Մագնուս Կառլսենի հետ պայքարով, հաջորդում մրցակից է ունեցել Դավիթ Բարամիձեին: Երեք տուրից հետո առաջատարները երկուսն են` Կարուանան ու Նայդիչը: Ի դեպ, երրորդ տուրում վերջինս պարտության է մատնել աշխարհի չեմպիոնին:
Փետրվարի 8-ին ավարտվող մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստերներ Վիշվանաթան Անանդը, Մայքլ Ադամսը, Էթիեն Բաքրոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ